Հրավիրում ենք ձեզ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ: Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։
Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են ցուցասրահի երկու հարկերում։ Վերնահարկի շրջանաձև սրահում Իսաբեկյանի էպիկական շնչով մեծածավալ կտավներն են. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին։
Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին։ Ցուցասրահի վարիչի՝ Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են բացահայտելու Էդուարդ Իսաբեկյանին որպես նկարիչ, մանկավարժ, գրող, սրտացավ քաղաքացի և առաջնահերթ՝ հայրենասեր որդի։
Մաշտոցի պող. 7ա
Yerevan, Armenia
+ 374 10 50-05-67
www.eduardisabekyan.com
Աշխատանքային օրեր
Երկուշաբթի-Շաբաթ՝ 11:00-17:00
Հանգստյան օրեր
Երկուշաբթի