Աշխարհի առաջին Մանկական ստեղծագործության թանգարանը հիմնադրվել է 1970 թ. մարտի 13-ին Երևանում արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի կողմից: Որոշ ժամանակ անց այդ թանգարանի հիման վրա ստեղծվել է Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ): Կենտրոնը դպրոցական տարիքի երեխաներին տրամադրում է գեղարվեստական կրթություն եզակի մեթոդներով:
Այն ներառում է թանգարան, կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի արվեստանոցներ, մանկական ֆիլհարմոնիա, երկու թատրոն և ազգային նվագարանների երաժշտական դպրոց: Կենտրոնը ունի մասնաճյուղեր Հայաստանի ողջ տարածքում:
Շուրջ 40 տարի Մանկական ստեղծագործության թանգարանը ներկայացնում է մանկական արվեստը` որպես համաշխարհային մշակույթի մաս: Թանգարանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Մշտական հավաքածուն ներկայացված է հայ և աշխարհի ավելի քան 120 երկրների երեխաների շուրջ 1000 գեղանկարչական, դեկորատիվ կիրառական արվեստի եզակի նմուշներով: Թանգարանի ցուցասրահում պարբերաբար իրենց նախագծերն են ներկայացնում ԳԱԿ-ի սաները, ինչպես նաև տեղի են ունենում անհատական ցուցահանդեսներ: Թանգարանը կրթում և զարգացնում է դպրոցականների ճաշակը, երևակայությունը և բացահայտում նրանց նկարչական ունակությունները: Կենտրոնը հրատարակում է նաև պատկերազարդ գրքեր։
Աբովյան փող., 13
Երևան 0001, Հայաստան
+374 10 52-09-51
www.nca.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի-շաբաթ՝ 10:00- 17:00
Կիրակի՝ 11:00 - 16:00
Հանգստյան օրեր
Երկուշաբթի