19-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է այն նույն տանը, որտեղ ապրել է բանաստեղծն իր կյանքի վերջին տասը տարիներին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գրական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, գիտական բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի գործիչների հետ և այլն։
Զարոբյան փող. 20
Երևան 0009, Հայաստան
+374 10 56-24-24
www.isahakyanmuseum.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի - շաբաթ` 10:30 - 16:30
Կիրակի՝ 11:00 - 15:30
Հանգստյան օրեր
Երկուշաբթի
Ամանորյա տոնական օրերին
թանգարանը փակ է՝
30.12.2019 - 07.01.2020: