ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Սպասում ենք Ձեզ Հին Երևանի շենքերից մեկում` հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Եկեք կոմպոզիտորի տուն, ուր կարող եք հայտնվել նրա ժամանակում, նրա միջավայրում…

Սպենդիարյանի կախարդական երաժշտության հնչյունները շքամուտքից Ձեզ կուղեկցեն նրա բնակարան, որտեղ ցուցադրվող մասունքները պատմում են մեծ արվեստագետի կյանքի բովանդակալից ուղու մասին: Թանգարանում ցուցադրվում են կոմպոզիտորի անձնական իրերը, նամականին, փաստաթղթեր ու ձեռագրեր: Այստեղ կարող եք ունկնդրել Սպենդիարյանի ստեղծագործությունները, հնչեցնել «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը,  դառնալ «Ալմաստ» օպերայի հերոսներ: Հենց այստեղ, օգտագործելով ինտերակտիվ միջոցներ, կարող եք դառնալ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և վայելել կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Թանգարանը կարող է աշխատել նաև երեկոյան ժամերին, կազմակերպել համերգներ և հյուրասիրություններ` «Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

Անվճար Երևան Քարտով

Adress Նալբանդյան փող. 21
          Երևան 0010, Հայաստան

Tel+374 10 52-12-99 

Www www.spendiaryanmuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-շաբաթ` 10:30-16:30
          Կիրակի` 10:30-15:30

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանը փակ է՝
          31.12.2019 - 07.01.2020: