«Երևան Բուտիկ» հյուրանոցը Երևանի կենտրոնում տեղակայված հարմարավետ հյուրանոց է, որտեղից կարելի է հասնել Հանրապետության Հրապարակ, ինչպես նաև մետրոյի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարան՝ քայլելով ընդամենը 10 րոպե: Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա ինֆորմացիոն սպասարկում և հանգստացնող ջերմ մթնոլորտ: Հյուրանոցի փոքր չափերը նպաստում են յուրաքանչյուր հյուրի նկատմամբ անհատական մոտեցմանը, թույլ են տալիս անձնակազմին հյուրերին մեծ ուշադրությամբ սպասարկել, հստակ եւ արագ կատարել նրանց խնդրանքներն ու ցանկությունները: Դասական ոճով կահավորված սենյակներն հագեցած են այն ամենով, ինչն անհրաժեշտ է հարմարավետության լիարժեք զգացում ապահովելու համար: Հյուրանոցն ապահովված է տաք ջրի, ջեռուցման և օդափոխության բարձրորակ համակարգերով, տեղադրված են օդորակիչներ: Ամեն առավոտ հյուրերին մատուցվում է համեղ նախաճաշ:
Հյուրանոցի շրջակայքը շատ հանգիստ է և անվտանգ: Գործում են բազմաթիվ ռեստորաններ ու բացօթյա սրճարաններ: Երեկոյան կարելի է զբոսնել այգում՝հիանալով հյուրանոցի դիմաց գտնվող շատրվանների գեղեցկությամբ:
«Երևան Բուտիկ» հյուրանոցային համալիրի անձնակազմն առավելագույնս կշրջապատի հյուրերին խնամքով և հոգատարությամբ:
Էկոնոմ երկտեղ |
Ստանդարտ գինը |
Գինը Երևան քարտով |
Ցածր սեզոն 17.10-15.03, |
21000 դրամ |
16800 դրամ |
Բարձր սեզոն 01.05 – 16.10, |
26000 դրամ |
20800 դրամ |
Երկտեղ |
Ստանդարտ գինը |
Գինը Երևան քարտով |
Ցածր սեզոն 17.10-15.03, |
25000 դրամ |
20000 դրամ |
Բարձր սեզոն 01.05 – 16.10, |
30000 դրամ |
24000 դրամ |
Ստանդարտ մեկտեղ./երկտեղ |
Ստանդարտ գինը |
Գինը Երևան քարտով |
Ցածր սեզոն 17.10-15.03, |
23000 դրամ |
18400 դրամ |
Բարձր սեզոն 01.05 – 16.10, |
28000 դրամ |
22400 դրամ |
Բալքոնի և Դելյուքս սենյակ |
Ստանդարտ գինը |
Գինը Երևան քարտով |
Ցածր սեզոն 17.10-15.03, |
27000 դրամ |
21600 դրամ |
Բարձր սեզոն 01.05 – 16.10, |
33000 դրամ |
26400 դրամ |
Ալեք Մանուկյան 7
Երևան, Հայաստան
+374 43 54 77 57
+374 10 57 77 07
yerevan-boutique-am.book.direct